Որքան էլեկտրաէներգիա և գազ է սպառել ՀՀ բնակչությունը

2015-ին Հայկական ատոմակայանը 13,1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել: Ընդհանուր առմամբ 7 մլրդ 798 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա է արտադրվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Սպառողները ստացել են 5 մլրդ 523 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա:

Հայաստանը 2015թ. ավելի քան 1.4 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանել: Դրա հիմնական մասը՝ 1 մլրդ 253 մլն արտահանվել է Իրան` Երեւան ՋԷԿ-ի համար գազի դիմաց էլեկտրաէներգիայի բարտերի սխեմայով։

86.5 մլն արտահանվել է Վրաստան իսկ ՝ 83.1 մլն կՎտ/ժ Լեռնային Ղարաբաղ: Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները կօգնեն թեթեւացնել էլեկտրաէներգիա արտադրողների պարտքի բեռը։

2015-ին Հայաստանի բնակչությունը 536 մլն խմ գազ է օգտագործել: Իսկ 2014 թվականի օգտագործված գազի ծավալը 516-ի է հասել: Այսինքն, Հայաստանի բնակչությունը 2015-ին 4 տոկոսով ավելի շատ գազ է սպառել:

Այս մասին այսօր լրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ռուսաստանից գազ ներմուծվել է 1 մլրդ 920 մլն խմ, Իրանից` 371 մլն, այն էլ Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար:

Բայց եւ այնպես, Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 6,8 տոկոսով: Սակայն արդյունաբերության ոլորտում գազի սպառումը 20 տոկոսով պակասել է, իսկ ավտոլցակայանները` 5 տոկոսով: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում սպառումը նվազել է 122 մլն խմ-ով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20