Ուղեղի համար գիշերը սնվելու վտանգավորության մասին

- in Հասարակություն
Meghr

Գիտնականները պարզել են, որ սնվելը այն ժամերին, որոնք սովորաբար պետք է տրամադրվեն քնելուն, վնասում է ոչ միայն կառուցվածքը, այլ նաև ուղեղը: Օրվա խափանված ռիթմերից սկսում է վնասվել հիշողությունը: Այդ մասին հրապարակված է Life պարբերականում:

Կալիֆոռնիայի համալսարանից գենետիկ Դոն Լոն և իր գործընկերները փորձ են կատարել գիշերային ապրելակերպ վարող մկների վրա: Առաջին խմբին կերակրել են միայն երեկոյան 9-ից գիշերվա 3-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսին` միայն առավոտյան 9-ից հետո:

Չնայած բոլոր մկները քնել են հավասար քանակով ժամեր, սակայն գիշերվա ընթացքում կերակրվածները քնի հետ խնդիրներ են ունեցել (հաճախակի են արթնացել): Բացի այդ, խախտվել են օրվա ռիթմերը, ինչը ազդել է սպիտակուցների արտադրության վրա, այդ թվում՝ հիշողությանը և սովորելուն պատասխանող: Արդյունքում գիշերը կերակրվածները ավելի վատ են անցել հիշողության թեստերը:

Դեռևս պարզ չէ՝ ինչքանով է ուժեղ գիշերը սնվելու բացասական ազդեցությունը մարդու վրա, սակայն հայտնի է, որ գիշերային հերթափոխով աշխատողները ավելի վատ են լուծում ինտելեկտուալ խնդիրները:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ եթե մարդը պատրաստ է ուշ երեկոյան «հարձակվել սառնարանի» վրա, ապա նա պետք է պատրաստ լինի հիշողության վատթարացմանը։ Պարզվում է, որ սննդի կիրառումն այն պահին, երբ օրգանիզմն արդեն պետք է քնի, խախտում է հիպոկամպի՝ ուղեղի հիշողության կենտրոնի աշխատանքը։ Դա ապացուցել են մկների վրա կատարված փորձերը։

Մինչ այս էլ հայտնի էր, որ գիշերային սնունդը հանգեցնում է շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին սպառնում է դիաբետով ու սրտային հիվանդություններով։

Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ գիշերային սնունդը վատթարացնում է նաև հիշողությունը։ Մկների մոտ, որոնց կերակրել են այդ ժամերին, գրանցվել են CREB սպիտակուցի նվազեցված ցուցանիշներ։ Իսկ դա օրգանիզմի ներքին ժամացույցի և ուղեղի կողմից նոր ընկալումները ձևավորելու ունակությունների բանալին է։

Համակարգչային խաղերով չափազանց շատ տարված 200 դեռահասների ուղեղի աշխատանքի ուսումնասիրությունը անոմալիաներ են բացահայտել ուղեղի որոշ մասերի կառուցվածքում, որոնք կապված են գրգռիչներին արձագանքների և իմպուլսիվ վարքի հետ: rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ այդ խախտումները գեյմերներին ստիպում են մոռանալ ժամանակին քնելու, սովորելու, ուտելու մասին:

Հայտնաբերված փոփոխությունների մեծ մասը բարենպաստ են համարվում: Բայց երբեմն դրանք խնդիրներ են առաջացնում, մասնավորապես՝ խաղամոլություն, հայտարարել են ամերիկացի գիտնականները:

Վերջին 20 տարում զարգացած երկրների հասարակությունում ձևավորվել է մարդկանց փոքր, բայց զգալի շերտ, որոնք տառապում են առցանց և համակարգչային խաղերով չափազանց տարվածությամբ:

Հետազոտողները պարզել են, որ բոլոր խաղամոլների ուղեղը մեկ ընդհանուր գիծ ունի. երկու հատվածներ՝ դիմային կեղևի հետևի մասը (DPFC) և քունքային-գագաթային հանգույցը (TPJ) չափազանց ուժեղ են կապված իրար հետ և զգալիորեն ավելի ակտիվորեն են տեղեկատվություն փոխանակում խաղի ժամանակ, քան առողջ մարդկանց դեպքում:

Այդ մասերի չափազանց ուժեղ կապը մարդուն դարձնում է ավելի իմպուլսիվ, նոր զգացողությունների և գիտելիքների որոնման նպատակաուղղված, նրան ստիպում է ավելի արագ կորցնել կենտրոնացումը և մոռանալ երկարաժամկետ ծրագրերի մասին: Դա բացատրում է վարքի խախտումների մեծ մասը, որոնք բնորոշ են խաղամոլներին:

Spread the love