Չեխիան ներդրողների համար դրախտ է դարձել

Chexia

Չեխիայի նախագահը սրամտում է, որ կարող է վարչապետի հետ իր տարաձայնությունները հարթել «Կալաշնիկովի ինքնաձիգի միջոցով», Չեխիայի ֆինանսների նախարարը շահերի բախում չի տեսնում նրանում, որ ինքը ղեկավարում է երկրի խոշորագույն քիմիական ընկերությունը և մեդիա-կայսրություն, իսկ կոմունիստները, որոնք հանդես են գալիս ՆԱՏՕ-ից Չեխիայի դուրս գալու օգտին, երրորդ քաղաքական ուժն են երկրում:

Այդ ամենը Չեխիայում ընդունված է անվանել կայունություն, հեգնում է Bloomberg գործակալությունը, որը Չեխիան անվանել է նոր դրախտ օտարերկրացի ներդրողների համար՝ հարևանների տնտեսական իրավիճակի վատացման համատեքստում:

Չեխիայի ներդրումային գրավչությունն աճել է այդ երկրի հարևան Հունգարիայում և Լեհաստանում կապիտալի վերահսկողության խստացմանն ուղղված պոպուլիստական միջոցառումների ֆոնին: Արդյունքում՝ Չեխիայի ներդրումային գրավչությունն այնքան է աճել, որ հիմա նրա հետ կարող են ոտք մեկնել միայն Ճապոնիան, Շվեյցարիան, Գերմանիան և Նիդերլանդները, որոնք ավելի ցածր տոկոսադրույքներ ունեն մինչև 10 տարի ժամկետով իրենց պարտատոմսերի համար:

«Չեխիան, ի տարբերություն հարևան երկրների, միշտ ուրախ է օտարերկրացի ներդրողներին դիմավորել, ինչը ոչ միշտ կասես այդ տարածաշրջանի այլ երկրների մասին: Դա հիմնարար տարբերություն է, ներդրողները հավատում են չեխական օրենքներին, որոնք գործում են»,- նշում է Nomura Plc-ի տնտեսագետ Փիթեր Աթթարդ Մոնտալտոն:

Տնտեսական աճի տեմպերը երրորդ եռամսյակի արդյունքներով աճել են մինչև ՀՆԱ-ի 4,7%, ինչը երրորդ արդյունքն է ամբողջ ԵՄ-ում: Ներդրումային գրավչության աճի լրացուցիչ գործոն է եղել բյուջեի դեֆիցիտի նվազումը: Չեխական ընկերությունների պարտատոմսերը վերջին տարում աճել են 36%-ով՝ Լեհաստանում 5%-ով աճի և Հունգարիայում 21%-ով անկման դիմաց:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.