Չինաստանը սահմանափակել է դոլարների վաճառքը

- in Տնտեսական

Չինաստանի իշխանությունները բանկերին բանավոր կարգադրություն են տվել ընկերություններին և ֆիզիկական անձանց դոլարի վաճառքի սահմանափակման մասին:

Այս մասին հաղորդում է Financial Times-ը` վկայակոչելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ նման կերպ Չինաստանը փորձում է պայքարել կապիտալի ուժգնացող հոսքի հետ:

Իշխանությունների համար հատկապես անհանգստանալու առիթ է դարձել Շանհայում և Շենչժենում ամերիկյան և հոնկոնգյան դոլարների բարձր պահանջարկը:

«Շանհայում միջին չափսի բանկում հաճախորդները առանց նախնական պատվերի կարող են գնել միայն ԱՄՆ 5 հազար դոլար օրական, իսկ նախնական պատվերով` 10 հազար: Շաբաթական կարելի է երեք պատվեր անել»,- ասվում է հոդվածում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20