Չորս երկրներ նավթը վաճառում են ինքնարժեքից ցածր գնով

- in Տնտեսական
Navt

Նավթի համաշխարհային գների տևական անկումը Վենեսուելային, Կոլումբիային և Էկվադորին հանգեցրել է նավթը դրա արդյունահանման ինքնարժեքից ցածր գնով վաճառելու անհրաժեշտության:

Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 15 դոլարով, իսկ կոլումբիական Vasconia-ի մեկ բարելը 21 դոլարից պակաս արժե: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Էկվադորը ևս իր նավթը վաճառում է ինքնարժեքից ցածր գնով՝ ավելի վաղ հայտարարել է այդ երկրի նախագահ Ռաֆայել Կորեան:

Վենեսուելան խոշորագույն արտահանողների թոփ-10-ում է և ծածկում է շուկայի մոտ 3,7%-ը, Կոլումբիան՝ 1,8%-ը, Էկվադորը՝ 1%-ից պակաս:

Ավելի վաղ ինքնարժեքից իր նավթի էժանացման մասին հայտարարել էր Մեքսիկան (համաշխարհային արտահանման 2,5%-ը), թեև Pemex տեղական պետական նավթային ընկերության ղեկավարն ավելի ուշ նշել է, որ խոսքը նոր հանքավայրերում ինքնարժեքի մասին է, իսկ ընդհանուր առմամբ մեքսիկական նավթը ձեռնտու է՝ չնայած էժանացմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20