Պուտինը Ասադին խնդրել է հեռանալ

- in Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդրել է հեռանալ պաշտոնից։ Այս տեղեկությունը հաստատել են արևմտյան հետախուզության երկու աղբյուրներ։

Նշվում է, որ Ասադին հաղորդագրություն հասցնելու նուրբ առաքելությունը հանձնարարված է եղել Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունին։ Ինչպես գրում է թերթը՝ հանդիպումը կայացել է Սերգունի մահից 3 շաբաթ առաջ։

Հաղորդագրությունում ասվում էր, որ Կրեմլում կարծում են՝ Ասադի հեռանալու ժամանակը եկել է։ Թերթի տեղեկություններով՝ Սիրիայի առաջնորդը կտրականապես հրաժարվել է։

Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20