Ռուսական ռուբլու կտրուկ անկում է գրանցվել Մոսկվայի բորսայում

- in Տնտեսական

Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 11-ին Մոսկվայի բորսայում սակարկությունների սկսվելուց հետո եվրոյի նկատմամբ ավելացել Է 3 ռուբլով՝ մինչեւ 83,97 ռուբլի, դոլարի փոխարժեքը գերազանցել Է 76 ռուբլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի փետրվարի մատակարարման «Բրենտ» մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն ընկել Է 2,86 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 32,59 դոլար: Ռուսական շուկան արձագանքում Է ամանորյա տոներին նավթի գնանշումների կտրուկը անկմանը: Այսպես, այս տարեսկզբից ի վեր «Բրենտ»-ի գինն ընկել Է 12,5 տոկոսով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20