Ռուսաստանը զենք է մատակարարում «Հըզբոլլահ»-ին

- in Միջազգային

Լիբանանցի դաշտային հրամանատարները շիա «Հըզբոլլահ» խմբավորումից, որոնք ղեկավարում են Սիրիայում կռվող ստորաբաժանումները, The Daily Beast-ին հայտնել են, որ իրենք ծանր զենք են ստանում հենց Ռուսաստանից առանց սահմանափակող պայմանների:

«Հրամանատարները պնդում են, որ Դամասկոսում Ասադի ռեժիմի, Իրանի և Ռուսաստանի միջև լրիվ կոորդինացիայի հարաբերություններ են»,- գրում է հոդվածի հեղինակ Ջեսի Ռոզենֆելդը:

Նշվում է, որ The Daily Beast-ը հրամանատարների հետ մի շարք առանձին հանդիպումներ է անցկացրել դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբին: «Նրանք հրաժարվել են հայտնել իրենց իրական անունները, քանի որ նրանց չի թույլատրվել խոսել ԶԼՄ-ների հետ, բայց նրանք երկուսն էլ պնդում են, որ «Հըզբոլլահ»-ը մեծ հեռահարության տակտիկական հրթիռներ, ուղղորդման լազերային համակարգով ռազմամթերք և հակատանկային զենք է ստանում ուղղակիորեն Ռուսաստանից»,- հայտնում է լրագրողը:

«Ներկայումս մենք ռազմավարական դաշնակիցներ ենք Մերձավոր Արևելքում. ռուսները մեր դաշնակիցներն են, և նրաք մեզ զենք են մատակարարում»,- հայտարարել է «Հըզբոլլահ»-ի սպաներից մեկը, որն իրեն անվանել է հրամանատար Բաքր:

Նրա խոսքերով՝ ռուսները կախված են «Հըզբոլլահ»-ից հետախուզական տվյալների առումով և թիրախների ընտրության ժամանակ: «Առանց նրանց ռազմաօդային ուժերի մենք չենք կարող առաջխաղացում ունենալ, և նրանք չէին կարողանա մեզ աջակցել օդից առանց ցամաքից մեր տեղեկության»,- ասել է նա:

Բաքրը հավելել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է աջակցությունն իր զինված շարժմանը 2012 թվականից: «Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխաիլ Բոգդանովը 2014 թ. Բեյրութում հանդիպել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալայի հետ՝ քննարկելու իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում: Անցած տարվա նոյեմբերին Բոգդանովը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է, որ Ռուսաստանն այդ կազմակերպությունը չի համարում ահաբեկչական խմբավորում»,- գրում է հեղինակը:

Լիբանանցի «Ասսիրը»՝ նույնպես հատուկ ծառայությունների ստորաբաժանման հրամանատար, որը կռվում է Սիրիայում, պնդում է, որ «Հըզբոլլահ»-ը գնալով ավելի լավ տպավորություն է գործում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20