Ռուսաստանը կարող է դառնալ նավթի գնի անսպասելի փրկարար

- in Տնտեսական
Navt

Նավթի գները կարող են բարձրանալ, եթե արտադրող երկրները նվազեցնեն արդյունահանումը: Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մյուս անդամները առաջին քայլը սպասում են Ռուսաստանից:

«Քանի դեռ բոլորը անհանգստացած են Իրանի պատժամիջոցների հանումից, նավթի գնի անսպասելի փրկարարը, հնարավոր է, սպասում է իր ժամին, և դա Ռուսաստանն է»,- գրում է բրիտանացի լրագրող Սարա Սջոլին:

Գները կբարձրանան, եթե Ռուսաստանը նվազեցնի նավթի արդյունահանումը և այդպիսով գործի գցի շղթայական ռեակցիան. մյուս երկրներն էլ կհետևեն նրա օրինակին:

Հնարավոր է՝ այդպիսի սցենար դիտարկում է նաև Saxo Bank-ի վերլուծաբան Օլե Հանսենը:

«Ռուսաստանը Սաուդյան Արաբիային ազդանշան է տալիս. այսպես, տղաներ, գուցե արժե՞, որ մենք մի անգամ էլ մտածենք նավթի գների մասին, որովհետև դրանք դեկտեմբերից ընկել են ևս 3 անգամ, և դա անմտորեն վնասում է մեզ»,- հայտարարել է նա MarketWatch-ն:

Հանսենի խոսքով` Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մյուս ներկայացուցիչները պատրաստ են նվազեցնելու արդյունահանումը, եթե կողքից նրանց մեկնեն «ձիթենու ճյուղ»: «Եթե Ռուսաստանը նվազեցնի արդյունահանումը, դա կլինի շուկայի կայունացման համար անհրաժեշտ բազմաթիվ քայլերից առաջինը»,- հավելել է Հանսենը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20