Ռուսաստանը մտադիր է ավիաբազա կառուցել Թուրքիային սահմանակից քրդաբնակ Էլ-Քամիշլի քաղաքում

- in Միջազգային
Inqnatir

Ռուս զինվորականների ստորաբաժանումը, ինչպես նաև ինժեներներ են նկատվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Քամիշլի քաղաքից ոչ հեռու ընկած լքված օդանավակայանի մերձակայքում։ Այդ մասին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։

Էլ-Քամիշլին քրդաբնակ քաղաք է, որի օդանավակայանը վերահսկվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի կողմից։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա Ռուսաստանի ու Թուրքիայի դիմակայության հերթական օրինակ է։

Պենտագոնում կարծում են, որ Ռուսաստանը մտադիր է այստեղ կառուցել ավիաբազա, որը նման կլինի այն ավիաբազային, որը նախորդ տարվա սեպտեմբերին կառուցվել է Լաթաքիայում։ ԱՄՆ-ում մտահոգ են, որ Թուրքիայի հետ սահմանին ռուսական նոր բազայի ու ռազմական կոնտինգենտի հայտնվելը կարող է վերստին ապակայունացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20