Ռուսաստանը Սիրիայում անվտանգ տեղ չի թողել

- in Կարծիք

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանին կրկին մեղադրել է Սիրիայի խաղաղ բնակչության ռմբակոծությունների համար:

Նրա խոսքով` Սիրիայում այլևս անվտանգ տեղ չի մնացել, քանի որ Ռուսաստանը իր օդային հարվածներով Հալեպ և Ազազ վերջին անվտանգ շրջանները վերածել է վտանգավորի, իսկ ռուսական ռումբերը այդ շրջանների դպրոցներում սպանել են ավելի քան 30 աշակերտ:

Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է Բեռլինում` գերմանա-թուրքական միջպետական խորհրդատվության վերջում` մամլո-ասուլիսի ժամանակ:

Իսկ Անգելա Մերկելը այդ առիթով ասել է. «Ներկայումս իրադրությունը շատ խառն է, իսկ անվտանգ գոտին իրոք պետք է լինի անվտանգ»: Նա ընդգծել է քաղաքական գործընթացի խթանման անհրաժեշտությունը, որտեղ ներգրավված են Գերմանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, ինչպես նաև տարածաշրջանային ուժեր:

Մերկելը կրկին նշել է, որ առանց Ռուսաստանի Սիրիայի հակամարտությունը անհնար է լուծել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20