Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը շուտով կհաղթահարվի

- in Հրապարակ
turkey russia

Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամը շուտով կհաղթահարվի: Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ:

Քուրթուլմուշի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունն ուղղակիորեն կապված չէ (Սիրիայի տարածքում խփված) ռուսական ինքնաթիռի հետ:

«Այդ ժամանակ մենք արտահայտեցինք մեր դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով: Եթե մենք վստահ լինեինք, որ այդ ինքնաթիռտ պատկանում է ռուսական կողմին, հնարավոր է՝ այլ կերպ գործեինք: Ցավոք, ռուսական կողմը գնաց հարաբերությունների սրման՝ չնայած խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու մեր ջանքերին»,- ասել է նա:

Քուրթուլմուշը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները աստիճանաբար կչեղարկվեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20