Ռուսաստանում հաստատվել Է գրիպի վիրուսից 126 մարդու մահը

grip

Ռուսաստանում գրիպի վիրուսից գրանցված մահերի թիվը հասել Է 126-ի:

Այդ մասին հունվարի 29-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցումների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ներկայում հաստատված Է գրիպի վիրուսից 126 մարդու մահը»,- ասել Է նա: Նախարարության տվյալներով՝ գրիպով եւ շնչառական սուր վարակներով հիվանդացության շաբաթական շեմերի գերազանցումն ընթացիկ շաբաթ կազմում Է 48 տոկոս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20