Սաակաշվիլին համացանցում է տեղադրել Դոնբասում զորքերի տեղակայման մասին գաղտնիքները

- in Միջազգային

Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ համացանցում տեղադրելով Դոնբասում տեղակայված ուկրաինացի ուժայինների մասին գաղտնի տեղեկություն:

Սաակաշվիլին մեկնել է հակաահաբեկչական գործողության գոտի: Այնտեղ նա հանդիպել է «Փոթորիկ» գումարտակի գրոհայիններին և զուգահեռաբար տեսագրել ու համացանցում տեղադրել ուկրաինական բլոկպոստերի դիրքերն ու նույնիսկ քարտեզը:

«Այդ տեղեկությունն արդեն ակտիվորեն տարածում են անջատողական կայքերը: Սաակաշվիլիի տեսագրությունում կա ամեն ինչ՝ տեղանքի հանգույցը, հսկման գաղտնի անցակետը և նույնիսկ օպերատիվ քարտեզը՝ հրամանատարի բացատրություններով: Մարտիկների դեմքերը բաց են»,- ասվում է հաղորդագրությունում:

Զինծառայողները վրդովմունք են հայտնել Սաակաշվիլիի այս արարքի կապակցությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20