Սեյրան Օհանյանը` Ադրբեջանում ճգնաժամի հետևանքով, չի բացառում սահմանային լարվածության աճը

Seyran Ohanyan

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ Ադրբեջանում ներքաղաքական խնդիրների եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ադրբեջանը կարող է էլ ավելի սրել իրավիճակը սահմանագծում:

Սեյրան Օհանյանը շեշտում է, որ դա հայկական Զինված ուժերի վրա որեւէ կերպ չի ազդում, ավելին, բանակը պատրաստ է դիմակայելու ցանկացած սրացման: «Հայկական զինված ուժերը պատրաստ են սահմանին ցանկացած գործողության: Բանակում հրամանատարն ու զինվորը կողք-կողքի գիտեն, թե ինչ պետք է անել եւ պատրաստ են պաշտանել հայրենիքի անվտանգությունը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով որ, բանակի մարտունակությունը բարձր է, պատրաստվածությունը՝ նույնպես:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.