Սեյրան Օհանյանը հավաստիացնում է՝ մեղավորները կպատժվեն ըստ օրենքի

- in Կարծիք
Seyran Ohanyan

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռազմական ղեկավարությունը շատ բացասաբար է վերաբերվում ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած սպանությանը:

Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պատպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ դեպքից հետո գերատեսչսւթյունը լուրջ աշխատանք է կատարել, որպեսզի Գյումրիի հասարակ ության և ռուսական ռազմաբազայի զինծառակողների, նրանց ընտանիքների միջև հարաբերությունները պահպանվեն:

«Գործը հիմա գտնվում է իրավական հարթությունում և վերջնական գնահատականը կտան իրավապահները: Ասեմ, որ ՌԴ ռազմական ղեկավարությունը բացասական է վերաբերվում այդ խնդրին` միաժամանակ, դեպքից հետո, այս ամբողջ ընթացքում, լուրջ աշխատանք է կատարել, որպեսզի գյումրեցիների և ռուսական ռազմաբազայի զինծառայողների, նրանց ընտանիքների հետ հարաբերությունները ոչ միան պահպանվեն, այլև բարելավվեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ նախորդ տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունն ամենացավալի երևույթն էր, որը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ողջ պատմության, ղեկավարության աշխատանքի վրա: Օհանյանը հավաստիացնում է, որ Պաշտպանության նախարարությունը հետևելու է, որպեսզի կուրսանտի սպանության մեջ մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և պատժվեն ըստ օրենքի: Միաժամանակ, նախարարը շեշտում է, որ մեկ պատմությամբ պետք չէ կարծիք կազմել ինստիտուտի մասին:

«Նախ ասեմ, որ ռազմական ինստիտուտն իր առջև դրված խնդիրն իրականացրել է, եթե չիրականացներ, մենք չէինք կարողանա բանակն ապահովել անհրաժեշտ հրամանատարական կազմով: Մենք ունենք հրամանատարների մի մեծ համաստեղություն, որոնք իրենց գրագիտությամբ ու ունակություններով չեն տարբերվում ոչ Խորհրդային միության, ոչ այլ կադրային սպաներից, դեռ մի բան էլ առանձնանում են իրենց հայրենասիրությամբ, գաղափարական դաստիարակությամբ»,-նշել է նախարար Օհանյանը:

Ըստ նրա, նաև նման կազմակերպված կառույցներում են լինում բացթողումներ, որոնցից կուրսանտի սպանությանը ՊՆ-ն շատ խիստ է արձագանքել: Արդյունքում՝ անցկացված ծառական քննությունից հետո մեծ քանակությամբ հրամանատարներ պատժվել են կամ ազատվել են աշխատանքից, ոմանք՝ փոխարինվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20