«Սիրո հորմոնը» կանանց օգնում է հետծննդաբերական ընկճախտի ժամանակ

- in Հասարակություն

Մոտավոր գնահատականներով՝ մայրերի 10-20 տոկոսի մոտ դիտվում է հետծննդաբերական ընկճախտ: Գիտնականները համարում են, որ ծննդաբերելու և կրծքով կերակրելու ժամանակ արտադրված օքսիտոցինը՝ «սիրո հորմոնը», դրականորեն է ազդում ընկճախտից տառապող կանանց վարքի վրա: 

Հայտնի է, որ օքսիտոցինը նպաստում է սերտ կապ ստեղծել մոր և երեխայի միջև: Առանձին հետազոտություններ ցույց են տվել, որ օքսիտոցինով թերապիան օգնում է ավելի լավ կատարել ծնողական պարտականությունները:

Հետծննդաբերական ընկճախտով տառապող կանանց դժվար է դաստիարակել երեխային՝ նման դեպքում վերջինիս մոտ բարձրանում է հոգեկան խանգարումների ռիսկը: Այդ պատճառով մասնագետները հիվանդ մայրերին խորհուրդ են տալիս դիմել հոգեբանի օգնությանը: Հետագայում մասնագետները մտադիր են պարզել՝ արդյոք անվտա՞նգ է օքսիտոցինը օգտագործել հետծննդաբերական ընկճախտի ժամանակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20