Սպանության համար 11 տարվա ազատազրկման դատապարտվածը ինքնասպան է եղել

Առանձին դաժանությամբ սպանության համար 11 տարվա ազատազրկման դատապարտված Սիմոն Ներսեսի Վարդազարյանը հունվարի 19-ին ինքնասպան եղել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 53-ամյա դատապարտյալը գտնվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում և ինքնասպանություն է գործել պատուհանի ճաղավանդակից սավանով կախվելու միջոցով: Սիմոն Ներսեսի Վարդազարյանը նախկինում 5 անգամ դատապարտված էր, իսկ սպանության համար դատապարտվել էր 2008թ.-ին:
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20