Ստամբուլի ահաբեկչության զոհերից 9-ը եղել են Գերմանիայի քաղաքացիներ

- in Հասարակություն
Turkia

Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած ահաբեկչության 10 զոհերից 9-ը եղել են Գերմանիայի քաղաքացիներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդել է գերմանական N-24 հեռուստաալիքը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից այդ լուրը հաստատելու կամ հերքելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռևս չի ներկայացվել: Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ցավակցություններ հայտնել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20