Ստիպված էինք գործ ունենալ ռուսական մաֆիայի պես ինչ-որ բանի հետ. «Ռեալ Սոլթ Լեյքի» ղեկավարը՝ Մովսիսյանի տեղափոխության մասին

Orenqov goxer

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի սեփականատերը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության համար մեծ ջանքեր են պահանջվում:

«Մեր գլխավոր մենեջերը ստիպված էր գործ ունենալ ռուսական մաֆիայի պես ինչ-որ բանի հետ, որպեսզի գործարքը կայանա: Ոչ ոք չէր ցանկանում զիջել. բանակցությունները շատ բարդ են ընթացել»,- Deseret news-ին պատմել է «Ռեալ Սոլթ Լեյքի» սեփականատեր Դելլ Լոյ Հանսենը:

Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակից»: Նա ամերիկյան ակումբում կմնա մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20