Վատացել է Վահան Շիրխանյանի առողջական վիճակը

- in Հասարակություն
Vahan Shirxanyan

Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի հետ համագործակցության կասկածանքով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է:

Այս տեղեկությունները «Փաստինֆո»ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ Շիրխանյանին անհրաժեշտ է համապատասխան օգնություն մասնագիտացված բուժհաստատությունում:

Նշենք, որ փաստաբանն առաջին անգամ չէ, որ ահազանգում է Շիրխանյանի առողջական վիճակի մասին: Նա նաև հայտնում է, որ Վահան Շիրխանյանը հետվիրահատական խնդիրներ է ունեցել նաև մինչև ձերբակալությունը, բացի այդ, սրտի կաթված է տարել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20