Տարածված համեմունքների օգտակար և վնասակար հատկությունները

- in Հասարակություն

Համեմունքները բոլոր իմաստներով ուժեղ հավելումներ են. եթե դրանք օգտագործվեն մեծ քանակությամբ, հնարավոր է օրգանիզմին լուրջ վնաս հասցվի: Օրինակ՝ դարչինը, մշկընկույզը և եղեսպակն ունակ են ցնցումներ առաջացնելու:

Զաֆրանը և ռոզմարինը հակացուցված է հղիներին, իսկ մեխակը քնկոտություն է առաջացնում: Պետք չէ մոռանալ, որ համեմունքներն օժտված են ուժեղ գրգռողունակությամբ և կարող են արթնացնել բոլոր քնած հիվանդությունները: Խոց, գաստրիտ, ցիստիտ, ասթմա և ալերգիկ հիվանդություններ ունեցողներն ընդհանրապես պետք է խուսափեն բոլոր տեսակի համեմունքներից:

Որոշ համեմունքներն անհամատեղելի են նաև դեղահաբերի հետ. օրինակ կարրին ասպիրինի հետ: Պետք է զգուշանալ նաև կծու պղպեղից, աչքի մեջ ընկնելու դեպքում այն ունակ է անդառնալի վնաս հասցնելուն:

Իսկ հիմա օգտակարի մասին: Դափնու տերևը, մեխակը և եթերայուղերն օգտակար են շնչուղիների համար, քրքումը կանխում է լյարդի և լեղապարկի բորբոքային գործընթացները: Գինձն օգտակար է շաքարախտի դեպքում: Քունջութը պայքարում է խոլեստերինի դեմ և կարգավորում է արյան ճնշումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20