Տիգրան Սարգսյանին Մոսկվայի սրտում տրամադրվել է շքեղ բնակարան. «Հրապարակ»

- in Մամուլ

ԵՏՄ նորանշանակ «վարչապետ» Տիգրան Սարգսյանին Մոսկվայի սրտում՝ Կուտուզովյան Պողոտայում գտնվող կառավարական շենքերից մեկում տրամադրվել է շքեղ բնակարան:

Կառավարական հենց այս շենքերում են բնակվել Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չերնենկոն և Խորհրդային Միության այլ ղեկավարներ: Տեղեկացանք, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում նաև կառավարական առանձնատուն են տրամադրելու: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը միակը չէ, այս կառույցի նախարարներից յուրաքանչյուրը շքեղ բնակարան է ստանում Մոսկվայի կենտրոնում, բացառությամբ ՌԴ ներկայացուցիչների, ովքեր հիմնականում մոսկվայաբնակ են:

«Հրապարակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20