Տխուր վիճակագրություն ԵՏՄ կողմնակիցների համար

- in Կեղտոտ լվացք
ETM

Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ անդամ երկրների հետ 2015 թվականին էական անկում է արձանագրել:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին 2014-ի համեմատ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը նվազել է 26.7 տոկոսով, ներմուծմանը՝ 19.3 տոկոսով:

Ղազախստանի ու Բելառուսի հետ նույնպես առևտրշարջանառության ծավալների անկում է արձանագրվել: Նախորդ տարի Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալները նվազել են 30.1 տոկոսով, դեպի Բելառուս արտահանման ծավալը նվազել է 39.6 տոկոսով: Ղազախստանի ու Բելառուսի հետ Հայաստանի ներմուծման ծավալները նվազել են համապատասխանաբար, 18.1 և 50.3 տոկոսով:

Ընդհանրապես, դեպի ԱՊՀ երկրներ Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 25.3, իսկ ներմուծմանը՝ 24.2 տոկոսով: Հայաստանից ԱՊՀ երկրների թվում միայն դեպի Թուրքմենստան արտահանման ծավալներն են աճել նշված ժամանակահատվածում՝ 17.8 տոկոսով:

ԵՄ անդամ երկրների հետ նույնպես Հայաստանի առևտևաշրջանառության ծավալներն անկում են արձանագրել. դեպի ԵՄ արտահանումը նախորդ տարի նվազել է 5.2, իսկ ներմուծումը՝ 27.5 տոկոսով:

Դեպի այլ երկրներ Հայաստանից արտահանման ծավալներն ավելացել են 7.5 տոկոսով: Մասնավորապես, 23.7 անգամ աճել է դեպի Ճապոնիա, 62.0 տոկոսով՝ դեպի Իրաք, 20.3 տոկոսով՝ դեպի Կանադա, 37.6 տոկոսով՝ դեպի Վրաստան, 0.2 տոկոսով՝ դեպի Թուրքիա արտահանման ծավալները: Իսկ Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալները 2015-ին նվազել են 40.3 տոկոսով:

Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականին նվազել է 20.6 տոկոսով:

Spread the love