Փաստեր ուղեղի մասին

- in Հասարակություն
Sanduxk

Մարդու ուղեղը մեծ հնարավորություններ ունի: Ներկայացնում ենք փաստեր ուղեղի մասին, որոնք կկարողանան փոխել մեր կյանքը:

1. Ուղեղը տարբերություն չի տեսնում իրականության և երևակայականի միջև:

2. Մարդն ամենից շատ տեսնում է այն, ինչի մասին մտածում է:

3. Ժամանակի զգալի մասն ուղեղն աշխատում է այսպես կոչված «ավտոպիլոտ» համակարգով:

4. Կենսական մեծ նշանակություն ունի ուղեղի պարբերաբար անջատվելը:

5. Մարդը կարող է բառացիորեն փոխել իր ուղեղը:

Նշագեղձը վաղուց համարվում է վախի կենտրոն։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն կապ ունի նաև բարության ու առատաձեռնության հետ։ Գիտնականների այդ բացահայտումը կարող է օգնել աուտիզմով, շիզոֆրենիայով ու մտահոգիչ խանգարումներից տառապող մարդկանց։

Մասնագետները հետազոտել են մակակա-ռեզուս կապիկների սոցիալական պահվածքը, որոնք շատ նման են մարդկանց, քանի որ նույնպես ապրում են մեծ խմբերով և նրանց միջև ձևավորվում են սոցիալական սերտ կապեր։

Հետազոտողները նկատել են, որ նշագեղձի ակտիվությունն արտացոլել է պարգևի արժեքը։ Երբ կապիկներին ներարկել են օքսիտոցին հորմոն, նրանց պահվածքը կտրուկ փոխվել է։ Նրանք հաճույքով պարգևով կիսվել են մյուս կապիկների հետ և ընդհանուր առմամբ ավելի շատ ժամանակ են հատկացրել նրանց։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20