Հայաստանի դիմագիծը

- in Վերլուծական
Bernatarner

Հայաստանի դեմքը մայրաքաղաքի կենտրոնում չէ, որ երևում է, այլ ճանապարհներին: Մասնավորապես` Թումանյան – Վանաձոր մայուղում, որտեղ այսօր մի քանի տասնյակ միջազգային ու տեղական «շալանդներ» էին կայանել ու սպասում էին, թե` յարաբ, արևը ե՞րբ կհալեցնի մայուղու սառույցը, որ կարողանան առաջ շարժվել ու ինչպես ինձ ուղեկցող մեքենայի վարորդ Հրաչն էր ասում` կբարձրանան Սատանի դիքը:

Մեկն էլ սայթաքել, հետնամասով կախվել էր ճանապարհից ու անդամնալույծի պես անկարող էր շտկվել: Վարորդները ճամփեզրից սկիզբ առնող անտառի ծառերի փայտն են կուտակում, վառում, տաքանում …

Դիպուկ էր ասվում, որ ձյունը եկել, ծածկել է մայուղու փոսերն ու տիրակալ է դարձել հաստ շերտով, որն ամեն օր ցերեկը հալվում, գիշերը` սառում է ու մայուղին վերածում սահադաշտի: Ահա երկար բեռնատարների օտարերկրացի վարորդներն էլ կլինեն այն մունետիկներն, ովքեր արտերկրում կպատմեն Հայաստանի «հրաշագեղ» ճանապարհների մասին …

Կամ թե` երեք թունելները, մեկը մեկից «անտիկվար»: Թողնես` կպարծենանք մեր կամուրջաշինարարությամբ, ասել կուզի` էլ ինչով ասես, միայն գլուխ գովենք: Իրականում կարծես «զուբիլով» փորված երեք թունելներ, որոնցից երկուսը խորհևրդային կարգերի օրոք բիտոնապատել են, մեկն` այդպես էլ մնացել է անմշակ, խոր – խոր փոսերով:

Այսքանը տեսնելուց հետո էլ ասա զբոսաշրջության երկիր, տուրիզմի զարգացում, ֆլան, ֆստան … Սա է Հայաստանի դիմագիծը …

Թումանյան քաղաքին միացող 6 գյուղերի ու Թումանյան քաղաքային ավանի թշվառության մասին ու քաղաքապետ, համ էլ` թեկնածու Լևոն Զավարյանի հետ զրույց – նյութերը կարդացեք հաջորդիվ` հետաքրքիր է լինելու …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Երևան – Թումանյան – Երևան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20