Լեհաստանի նախագահը թույլ է տվել մահվանից հետո օգտագործել իր օրգանները

- in Հասարակություն

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան փաստաթուղթ է ստորագրել, որը թույլ է տալիս մահվանից հետո օգտագործել նրա օրգանները:

«Իմ համաձայնությունն եմ հայտնում առ այն, որ իմ մահվան դեպքում իմ օրգանները նվիրաբերվեն»,- ասել է նախագահը Լեհաստանում փոխպատվաստողների սիմպոզիումի բացմանը:

Դուդան բոլոր լեհերին կոչ է արել ստորագրել դոնորի քարտերը՝ ընդգծելով, որ «խոսքն այն մասին է, որպեսզի պատասխանեք հարցին՝ արդյոք դուք պատրա՞ստ եք ընդունել, որ մենք չենք ապրում և չենք մահանում մեզ համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20