Ստամբուլում ոստիկանությունը կրակել է երիտասարդի վրա

- in Միջազգային

Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե և Սիլոփի գավառներում երկրի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքելու նպատակով Ստամբուլում բողոքի դուրս եկած երիտասարդների նկատմամբ ոստիկանությունն ուժ է կիրառել: 

Ոստիկանությունը թիկունքից կրակել է Մեհմեթ Վեյսել Ըշըք անունով երիտասարդի վրա, ով անմիջապես հոսպիտալացվել է: Կա վտանգ, որ երիտասարդը կարող է հաշմանդամ մնալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20