Ինչպես է շինարարության ցուցանիշը անկումայինից վերածվել աճի

- in Մամուլ

«168 Ժամ» թերթը գրում է. 2015 թվականի հունվար-նոյեմբերին շինարարության ոլորտը, պաշտոնական տվյալներով, անկումային ցուցանիշ ուներ։ Ծավալը 352.6 մլրդ դրամ էր, ինչը 3.1%-ով ավելի պակաս էր 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակված տվյալներով՝ շինարարությունը 2015 տարեկան կտրվածքով 0.3% աճ է գրանցել։

Հունվար-դեկտեմբերին շինարարության ծավալը կազմել է 457.2 մլրդ դրամ, այսինքն՝ 1 ամսում՝ միայն դեկտեմբերի ընթացքում, ՀՀ-ում կատարվել է ավելի քան 104 մլրդ դրամի շինարարություն (նախորդ 11 ամիսների կտրվածքով ամսական միջին ծավալը 32 մլրդ է)։ Իհարկե, դեկտեմբերին շինարարության այդպիսի բում գրանցվել չէր կարող։ Շինարարության աճը գրանցվել է տեխնիկական մանրուքի շնորհիվ։ ԱՎԾ-ն շինարարության ցուցանիշի հետ կապված պարզաբանում է ներկայացրել, որտեղ նշվում է. «Ցուցանիշների ճշգրտումները պայմանավորված են որոշ խոշոր շինարարական ծրագրերի (առողջապահական, մարզամշակութային և այլն) վերաբերյալ ռեսպոնդենտների կողմից կատարված տարեկան վերջնահաշվարկներով»։ Հենց այս ճշգրտման շնորհիվ է շինարարության ցուցանիշը անկումայինից վերածվել աճի, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ դրա շնորհիվ 0.2 տոկոսային կետով բարելավվել է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20