ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների զոհերի թիվը գերազանցել է 40-ը

- in Միջազգային

ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով մահացել է 41 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր 36 մահացածի մասին: Բոլոր մահերը վրա են հասել ավտովթարի, շմոլ գազից թունավորման, ինչպես նաև ձյունը մաքրելիս ինֆարկտի հետևանքով:

Զոհեր կան Վաշինգտոնում, Դելավերում, Կենտուկիում, Մերիլենդում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Օհայոյում, Փենսիլվանիայում, Թենեսիում և Վիրջինիայում:

ԱՄՆ-ում «Ջոնաս» ձնաբքի տնտեսական վնասը կարող է կազմել 2.5-3 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է ABC News-ը՝ նման կարծիք են հայտնել Moody’s վարկանիշային գործակալության վերլուծաբանները:

Կորուստների հիմնական մասը բաժին է ընկնում խանութներից, ռեստորաններից և այլ հաստատություններից եկամտի չստացմանը՝ գնորդների և հաճախորդների բացակայության պատճառով: Բացի այդ, վնասներ կկրեն նաև ժամավճարով աշխատող այն աշխատակիցները, ովքեր չեն կարողացել աշխատավայր հասնել: Ընդ որում, ենթակառուցվածքներին հասցված վնասը հաշվարկի մեջ չի մտնում:

Moody’s-ում նշել են, որ ձնաբքի հասցրած վնասը, «Սենդի» փոթորկի համեմատ, այնքան էլ մեծ չի լինի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20