ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունման ժամկետը դեռ հայտնի չէ

- in Կեղտոտ լվացք
ETM

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միասնական Մաքսային օրենսգրքի ընդունման ժամկետը դեռ հայտնի չէ՝ միության անդամ-երկրների դիրքորոշումներում բազմաթիվ տարբերությունների պատճառով:

Այս մասին Բենիլյուքսի գործարար շրջանակների հետ սեմինարում հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:

«Դեռ շատ անհամաձայնություններ կան: Ցանկություն կար այդ աշխատանքն ավարտել մինչև 2015թ. վերջը, բայց դեռ չի հաջողվել: Ես չեմ կարող ժամկետ նշել: Մենք այդ բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցն ենք: Անհամաձայնությունները բավական շատ են, երևի դրանում ոչ ոք մեղավոր չէ»,- ասել է նա:

Բելյանինովը նշել է, որ մինչև միության բոլոր անդամները միասնական դիրքորոշում չունենան՝ վերջնական որոշման գալ հնարավոր չէ: «Ոչ միշտ են 5 երկրների դիրքորոշումները համընկնում: Բայց գործընթացն ընթանում է»,- հավելել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20