Հիլարի Քլինթոնն ի վիճակի է կառավարել երկիրը

- in Ընտրություններ
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «որոշակիորեն կարոտում է» իր առաջին նախընտրական նախագահական արշավի ժամանակները, բայց չի միջամտում համակուսակից դեմոկրատների գործերին, որոնք պայքարում են Սպիտակ տանն իր տեղը զբաղեցնելու համար, և չի դիտում հանրապետական ընդդիմության շարքերում նախընտրական բանավեճերը: 

Ինչպեսև 8 տարի առաջ, նախագահական պայքարի նախընտրական փուլում դեմոկրատների ֆավորիտը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Օբաման նշել է, որ իր համար վերջին հաշվով «թիվ մեկ առաջնայնությունն է, որ իրեն դեմոկրատ-նախագահ փոխարինի»:

Քլինթոնի մասին Օբաման ասել է. «Նա ի վիճակի է կառավարել (երկիրը)՝ սկսած առաջին օրվանից,- ասել է Օբաման:- Նա ավելի մեծ փորձ ունի, քան այդ պաշտոնին երբևէ հավակնած ցանկացած այլ մարդ՝ չլինելով փոխնախագահ»:

Մեկնաբանելով հանրապետականների արշավը, որոնց շրջանում հիմա առաջատարը Դոնալդ Թրամփն է, Օբաման ասել է. «Թրամփն ինչ-որ չափով (սենատոր Թեդ) Կրուզն է, շահագործում է զայրույթի և հիասթափության զգացումները», որոնք «իրապես առկա են հանրապետական կուսակցությունում և հանրապետական բազայում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20