Պետք չէ շտապել

Dram

Հայկական մամուլում հայտնվում են հոդվածներ, որոնցում պնդվում է, որ հայկական դրամը գերագնահատված է, եւ դա զսպում է տնտեսության զարգացումը։

Բավարար զարգացած կամ զարգացող պետությունում որոշ դեպքերում իսկապես գերագնահատված արժույթը հանգեցնում է արտահանման եւ այդպիսով՝ տնտեսության զարգացման սահմանափակմանը։

Սակայն, ամեն դեպքում կարեւոր է արդյունքը։ Եվ գլխավորը տնտեսության զարգացման բավարար մակարդակն է, դրա դիվերսիֆիկացումը եւ ճգնաժամային տարբեր պայմաններին հարմարվելու ունակությունը։

Եթե տնտեսությունը գտնվում է պարզունակ, տրանսֆերտային իրավիճակում, որտեղ չկան բավարար ռեսուրսներ ու կառավարման նոր մեթոդներ կիրառելու, տոտալ կոռուպցիայից ու կլանայնությունից խուսափելու, ինչպես նաեւ նոր շուկաների յուրացման պատրաստակամություն, ազգային արժույթի փոխարժեքի նվազումը կհանգեցնի բնակչության ավելի աղքատացմանը։

Արժույթի փոխարժեքի նվազումը պետք է տեղի ունենա բնականորեն, ինչպես տեղի է ունենում գնաճը՝ տնտեսության զարգացման, սպառման ավելացման, դրամային զանգվածի մեծացման եւ այլնի արդյունքում։

Նման արտահայտությունների կապակցությամբ պետք է հարցնել, թե ինչ միջոցներով է ենթադրվում իջեցնել ազգային արժույթի կուրսը։ Արժութային ինտերվենցիաներո՞վ։ Հայաստանում կարծես թե այլ միջոց չեն մտածել։ Բայց այս մեթոդն էլ բավական երկիմաստ է։

Կոնկրետ այս փուլում արժույթի կայունությունը բացատրվում է ներմուծման զգալի նվազմամբ, եւ համապատասխանաբար տեղի է ունենում սպառման կրճատում։

Ներկայում Ռուսաստանում ու Ադրբեջանում տեղի է ունեցել փոխարժեքների փլուզում, չնայած նրան, որ այդ երկրները, բացի նավթային եկամուտներից, ունեն նաեւ արդյունաբերություն։ Այս երկրներում փոխարժեքի անկումը հանգեցրե՞լ է տնտեսության զարգացմանը։ Իրավիճակն աղետալի է։ Քանի որ այդ երկրները մնում են զարգացող երկրների մակարդակում եւ չունեն իրական դիվերսիֆիկացված տնտեսություն, ունենալով միակողմ ուղղվածության արտահանում։

Դժվար թե Հայաստանում քիչ թե շատ կայուն փոխարժեքը պահվում է ոչ թե զարգացման, այլ ծայրահեղ հետամնացության եւ զարգացման բացակայության, ներդրումների սահմանափակման ու սպառման ու արտահանման ծավալների ու դրամային զանգվածի մեծացման արդյունքում։

Ենթադրենք փոխարժեքը նվազեցվում է, դա հանգեցնելու է արտահանման ծավալների մեծացմա՞նը։ Հարց է առաջանում՝ ինչի՞ արտահանմանը։ Մենք ի՞նչ ենք արտադրում։

Պետք էր հասկանալ, որ չնայած Հայաստանի ղեկավարության պահվածքին ու սեպտեմբերի 3-ի որոշմանը, Արեւմտյան հանրությունը շարունակում է Հայաստանին վարկեր ու դրամաշնորհներ տրամադրել եւ պատրաստ է շարունակել ֆինանսավորումը։

Պետք չէ շտապել դրամի փոխարժեքի նվազման հարցում, այդ ամենն առջեւում է եւ կարող է հեշտությամբ կատարվել։

Ներկայում Հայաստանի տնտեսական գոյության միակ ուղենիշը դրամի հարաբերական կայունությունն է, պետք չէ փլուզել այն, ինչը դեռ կա։

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը հայտնվել է ամենեւին էլ ոչ տնտեսական ճգնաժամի, այլ խորը քաղաքական աղետի մեջ։

Երկու տասնամյակների ընթացքում Արեւմտյան հանրությունը փորձում էր աբսորբացնել Ռուսաստանը, իրականում սակայն խաղաց նրա հավակնությունները վերակենդանացնողի դեր։ Ներկայում տեղի է ունենում Ռուսաստանի դեկոմպրեսիա, եւ դա շարունակվելու է ի հեճուկս արեւմտյան ընկերությունների տարբեր շահերի։

Պետք է արագորեն ինտեգրվել Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին, յուրացնել նոր շուկաներ եւ գրողի ծոցն ուղարկել այս եվրասիական խաժամուժին։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.