Ուրեմն` Սերժ Սարգսյանը չի քննադատե՞լ

- in Ով ով է ...

Եռօրյա այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե փոխվել է արդյոք ՀԱՊԿ քաղաքականությունը Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո, պատասխանել է հարցով՝ ի՞նչ քննադատության մասին է խոսքը:

Իսկ «Ազատության» հարցը վերաբերել է դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին, ՀԱՊԿ նախագահների ներկայությամբ: Ընդ որում, ոչ միայն Բորդյուժան է ասել, թե ինչ քննադատություն, այլ նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանն է նրանից առաջ ընկել՝ ասելով, թե չի եղել որեւէ քննադատություն:

«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»,- դեկտեմբերին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20