Հայաստանում գրանցվող խոզի գրիպի նմուշները ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիա

- in Մամուլ
Aroxjutyun

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Հայաստանում գրանցվող խոզի գրիպի նմուշները ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշանակված ռեֆերենց լաբորատորիա, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն՝ առավել խորը ուսումնասիրման համար։

Տեղեկությունը մեր թղթակցին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ կապված այն իրողության հետ, որ ՌԴ-ում խոզի գրիպը սկսել Է մուտացիայի ենթարկվել, իսկ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի այդ երկրի հետ ու մեծ Է մարդկանց տեղաշարժը։ ԱՆ-ից նաև վստահեցրել են, թե կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ողջ ծավալով, այդ թվում՝ վերահսկվում են սահմանային անցակետերը՝ հատուկ սարքերի միջոցով չափելով մարդկանց ջերմությունը։ Պաշտոնական տվյալներով, վերջին տասնօրյակում ՀՀ-ում դիտվում Է հիվանդացաթյան շուրջ 40 % նվազում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20