Ինչու է շենքը էժան վաճառվել

Arman Sahakyan

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող 98 մլն 633 հազար դրամ գնահատված արժեքով 198.6 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած հողատարածքը հետ է վերցվում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդրվում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ կանոնադրական կապիտալում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչու է նախկինում այդ ամբողջ շենքը էժան վաճառվել: «Էն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք միայն 200 մետրը հիմա մոտ 300 հազար դոլար ենք գնահատում, շենքը էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել, ի՞նչն էր պատճառը: Վաճառել էինք, չէ՞ 500 հազարով էդ շենքը»,- ասաց Հովիկ Աբրաhամյանը:

Արման Սահակյանը հստակ պատասխան չտվեց:

«Էս հարցը կքննարկենք»,- խիստ տոնով նշեց վարչապետը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.