Ֆիզիկական ակտիվ ծանրաբեռնվածությունը չի նպաստում նիհարելուն

- in Հասարակություն
qnel

Ամերիկացի մասնագետները պնդում են, որ ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի նպաստում արագացված նիհարելուն, քանի որ մարդու օրգանիզմը ադապտացվում է նոր պայմաններին: 

Հետազոտության արդյունքում բժիշկները պարզել են, որ չափավոր ֆիզիկական ակտիվության դեպքում միջին հաշվով օրական այրվում է 200 կկալ, իսկ բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի մեծացնում այդ ցուցանիշը:

Դա բացատրվում է նրանով, որ օրգանիզմը ադապտացվում է նոր պայմաններին և նյութափոխանակության փոփոխություններին: Բժիշկները ընդգծում են, որ նիհարելու համար անհրաժեշտ է խնդրի լուծմանը ցուցաբերել համալիր մոտեցում և ծանրաբեռնվածությունը զուգակցել դիետաների և լիարժեք քնի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20