Ռուսական անշարժ գույքի արքաները-2016. Forbes-ի վարկանիշում Սամվել Կարապետյանը երրորդն է

- in Ով ով է ...
Samvel Karapetyan

Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի արքաների վարկանիշային աղյուսակը, որտեղ ներառված 30 գործարարներից մեկը ռուսաստանաբնակ հայազգի Սամվել Կարապետյանն է։

Ստորև ներկայացնում ենք Forbes-ի կազմած վարկանիշային աղյուսակի առաջատարների եռյակը, որտեղ ներառված է նաև մեր հայրենակիցը:

1. Զարախ Իլև, Գոդ Նիսանով

«Կիևսկայա պլոշչադ» ընկերության ղեկավարներն անցած տարի իրենց պատկանող անշարժ գույքի վարձակալությունից ստացել են 1.115 մլրդ դոլար:

2. Ինգվար Կամպրադ

«ԻԿԵԱ-Մոս» ընկերության նախագահն անցած տարի անշարժ գույքի վարձույթից ստացել է 680 մլն դոլար:

3. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն անցած տարի անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 610 մլն դոլար: Նշվում է, որ «Տաշիրը» պատրաստվում է «Իզվեստիա» թերթի խմբագրության և հրատարակչության հին շենքերի տեղում կառուցել 120.000 քմ մակերեսով բնակելի տարածք ու կոմերցիոն անշարժ գույք։

Սամվել Կարապետյանը հայտնել է տրանսպորտային փոխադրող հանգույցների կառուցմանը մասնակցելու իր ծրագրերի մասին, որոնք ներդրողների մոտ դեռևս այնքան էլ հաջողություն չեն վայելում:

Spread the love