Թուրքիան իր օդուժը լրիվ մարտական պատրաստվածության է բերել

- in Միջազգային
Turkia

Թուրքիայի ռազմաօդային ուժերում տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Տագնապի բարձրագույն մակարդակը նշանակում է, որ օդուժը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին, իսկ օդաչուներն առանց հրամանատարության հետ համաձայնեցման կարող են գործել:

Թուրքիայի ՌՕՈՒ-ն այս միջոցառումը ձեռնարկել է այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Ըստ թուրքական կողմի, ինքնաթիռը Թուքիայի օդային սահմանը խախտել է Սիրիայի կողմից հունվարի 29-ին:

Spread the love