2016 թվականը կդառնա Ադրբեջանում տնտեսական խոր բարեփոխումների տարի

Navt

Ադրբեջանում պետք է իրականացվի լայնամասշտաբ մասնավորեցում, քանի որ կան նման ձեռնարկություններ, որոնք չեն աշխատում 20 տարի, սակայն չգիտես ինչու դրանք չեն հանվել մասնավորեցման։

Ալիևն այդ մասին հայտարարել է «2014-2018 թվականներին Ադրբեջանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրագործման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ։ Ալիևի խոսքով՝ պետք է ներկայացվի բիզնես պլան՝ կապված յուրաքանչյուր մասնավորեցված ձեռնարկության հետագա գործունեության հետ:

«Մեզ անհրաժեշտ է օտար առաջատար խորհրդատվական ընկերություն, քանի որ մասնավորեցումը պետք է լինի թափանցիկ, պետք է ապահովվեն պետական շահերը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը վերստին հայտարարել է, որ իրենք ձգտել են մինչև վերջին պահը կայուն պահել մանաթի փոխարժեքը: «Նավթի քառակի գնանկումը, հարևան երկրների ազգային արժույթի 100 տոկոսանոց արժեզրկումը հնարավորություն չտվեցին պահպանել մանաթի կայուն փոխարժեքը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում։ Սոցիալական քաղաքականությունը, տնտեսական խոր բարեփոխումները մեզ հնարավորություն կտան հաջողությամբ դուրս գալ այս իրավիճակից։ 2016 թվականը պետք է դառնա նաև տնտեսական խոր բարեփոխումների տարի։ Կստորագրվեն հավելյալ հրամաններ՝ մեր տնտեսությունն ուժեղացնելու համար»,- ասել է նա։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.