2016 թ. աշխարհում գործազրկության մակարդակի աճ է սպասվում

2016 թվականին աշխարհում աճելու է գործազրկության մակարդակը, նշված է Աշխատավորների միջազգային կազմակերպության զեկույցում, որին հղում է անում Դոյչե Վելլեն:

Սպասվում է, որ այս տարի գործազուրկների թիվը կավելանա 2.3 միլիոնով՝ հասնելով մոտ 200 միլիոնի: Աշխատաշուկայի վրա բացասական ազդեցություն է ունենալու զարգացող երկրների աճի դանդաղումը և հումքային ապրանքների գնի անկումը: Գորազուրկների աճ է սպասվում Բրազիլիայում, Չինաստանում և նավթ արտահանող երկրներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20