35-ամյա կինը մեղադրվում է իր դստերը սնդիկ խմացնելով սպանելու փորձի մեջ

35-ամյա Շահանեն (անունը փոխված է) մեղադրվում է իր դստերը սպանելու փորձի համար: iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա 2015թվականի սեպտեմբերի 16-ի ժամը 08:00-ի սահմաններում Մասիս քաղաքի իրենց տանը ննջասենյակում իր դստերը դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ներարկիչի միջոցով խմացրել է սնդիկի հիդրօքսիդ: Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ տանը գտնվող նրա ընտանիքի անդամները երեխային կարողացել են տեղափոխել հիվանդանոց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20