Հայր Անտոնն ազատության մեջ է

Banda

Hraparak.am. Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ում 2015 թ-ի նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի անդամների հետ առնչություն ունենալու համար կալանավորել էին, ստորագրությամբ ազատ են արձակել:

Հայր Անտոնի ազատ արձակվելու լուրին հաջորդեց իր իսկ կողմից Գյումրիում հիմնադրած «Ռադիո Մարիամը Հայաստանի» -ի հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում է. ««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»:

Նշենք, որ մինչ այս պահը «Ռադիո Մարիամը Հայաստանի» -ի գրասենյակը շարունակում էր պահպանել լիակատար լռություն՝ անգամ հեռախոսազանգերն էին անպատասխան մնում, թե ինչով էր պայմանավորված հաղորդագրության տարածումը, մնում է հետևություն անել:

Հիշեցնենք, որ ձերբակալվել էր նաեւ «Ռադիո Մարիամը Հայաստանի» լրագրողուհիներից Լիլիթ Թորոսյանը ևս: Նրան ստորագրությամբ բաց են թողել ընդամենը 2 օր առաջ:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Spread the love