Armenian Power-ի անդամի ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանայի պլանտացիա

Gox

Պայմանական ժամկետում գտնվող Armenian Power-ի անդամի նկատմամբ Գլենդելի ոստիկանության անցկացրած ստուգիչ գործողության արդյունքում Սան Վելիի ավտոտնակներից մեկում իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի հարյուրավոր թփեր։

Իրավապահների թիրախում եղել է թմրամիջոցներին առնչվող գործով փորձնական ժամկետում գտնվող հայազգի Անդրեյ Հարությունյանը։

Դեպքի վայրում ձերբակալվել են 27-ամյա Արմեն Սիմոնյանը, 28-ամյա Միշել Պետրոսյանը և նրա 24-ամյա կինը՝ Մարինե Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է mynewsla.com-ը՝ հղում անելով Գլենդելի ոստիկանությանը։

Խուզարկության վայրում հայտնաբերվել են մարիխուանայի ավելի քան 200 թուփ, նաև կանխիկ գումար, փաթեթավորման նյութեր և մոտ 2.5 կգ փաթեթավորված մարիխուանա։ Ոստիկանությունն առգրավել է գտածոն, իրավապահներն առգրավել են նաև երկու տեսակի հրազեն։

Խուզարկությամբ Սիմոնյանի մոտից հայտնաբերվել են կեղծված նույնականացման և կրեդիտ քարտեր։

Ոստիկանության փոխանցմամբ՝ բոլոր երեք կասկածյալները ձերբակալվել են մարիխուանայի մշակման, թմրանյութի վաճառքի և անձնական տվյալների գողության ու խարդախությունների համար։

Ոստիկանության կողմից անցկացված գործողության ժամանակ գլխավոր թիրախը՝ Հարությունյանը, այնտեղ չի եղել։

Լոս Անջելեսի կոմունալ դեպարտամենտի փոխանցմամբ՝ այդ հասցեում էլեկտրական ծառայությունը կասեցված է 4000 դոլար պարտքի և անօրինական էլեկտրամոնտաժային աշխատանքների պատճառով։

MyNewsLA-Glendale3-(1)

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20