Facebook-ի թոփ մենեջերն առաջարկել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարել «լայքերով»

- in Հասարակություն

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Facebook գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը կարծում է, որ ԴԱԻՇ-ին կարելի է հաղթել սոցցանցում «լայքերի» օգնությամբ։ Նա այդ մասին հայտարարել է Դավոսում ընթացող Տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում։

Նա պատմել է, որ նախկինում Facebook-ի օգտատերերը «լայքերով հարձակվել» են նեոնացիստական հայացքներով խմբի վրա. «ԴԱԻՇ-ի հավաքագրման դեմ բողոք արտահայտելու լավագույն եղանակը մարդկանց ձայներն են, որոնք հավաքագրվել են, գիտակցել են իրենց փորձը, դուրս են եկել և հետ վերադարձել, որպեսզի պատմեն ճշմարտությունը»։

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչներն ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները լրջորեն զբաղված են համացանցում ահաբեկչական խմբավորումների քարոզչության դեմ պայքար մղելով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20