Human Rights Watch-ի նամակը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

- in Իրավունք

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նամակը, որն ուղղված էր ՀՀ Գլխավոր դատախազին, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Բացի այս Գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել նաեւ դեկտեմբերի 31-ի գիշերվա միջադեպին մասնակից քաղաքացիների  հաղորդումները, այդ թվում Գեւրոգ Սաֆարյանինը:

«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբան Տիգրան Հայրապետյանի, «Նոր Հայաստան» միավորման անդամներ Ս.Բարսեղյանի, Ս. Մանուկյանի, Գ. Եղիազարյանի, Ա. Ավագիմյանի, Վ. Պետրոսյանի հաղորդումը հանցագործության մասին, «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության նամակը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումներ եւ տեսանյութեր ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով համապատասխան ընթացքը լուծելու համար»,- փոխանցել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20