PKK-ին աջակցող երկրների ցանկում Հայաստանը 13-րդն է՝ ըստ Sabah-ի

- in Միջազգային
Democracy

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ թուրքական իշխանամետ Sabah օրաթերթը հրապարակել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» (PKK) իբր աջակցող երկրների ցանկը, որում Հայաստանը զբաղեցրել է 13-րդ տեղը:

Առաջին տեղում Ռուսաստանն է, որը, ըստ Sabah-ի, PKK-ին մատակարարում է RPG տիպի նռնականետեր, 60 մմ ականանետեր, զինամթերք, հեռակառավարվող ականներ, գիշերային տեսանելիության սարքեր, Կալաշնիկով ինքնաձիգներ:

Ըստ թերթի՝ PKK-ին մատակարարվող Կալաշնիկովների 70 տոկոսը և հրթիռների 65 տոկոսը ռուսական արտադրության են:

«Անգլիան իր բեռնատար օդանավերով PKK-ին մատակարարում է ականանետեր, իսկ PKK-ից գրավված ինքնաձիգների մի մասը բրիտանական արտադրության է»,- պնդում է Sabah-ը:

Գերմանիան, ըստ թուրքական թերթի, մատակարարում է հրթիռներ, ինչպես նաև մարզում PKK-ականներին:

Միացյալ Նահանգները PKK-ին աջակցում է տարբեր տեսակի զինատեսակներով՝ հատկապես ռումբերով:

PKK-ին օժանդակողների շարքում նշվում են նաև Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Իսրայելը, Սիրիան, Իրաքը, Հոլանդիան, Հունաստանը, Ֆրանսիան, Դանիան, Սերբիան:

Այդ ցանկում Հայաստանը զբաղեցնում է 13-րդ տեղը: Թուրքական իշխանամետ թերթը գրում է, թե PKK-ականները մարզվում են Հայաստանի հետախուզական ստորաբաժանումների կողմից:

Ինչպես երում է, թուրքական պետության մոտ մշտապես ներկա է հալածախտը, որի դեմ «ձեռք ձեռքի տված՝ դավադրություն են կազմակերպում աշխարհի բոլոր պետությունները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20