ԱՄՆ-ը Ռուսաստանի ու Չինաստանի հետ պայմանավորվել կարողացող առաջնորդի կարիք ունի

Donald Tramp

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկիրն այնպիսի առաջնորդի կարիք ունի, որը կկարողանա հարաբերություններ կառուցել Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ: 

«Այս երկիրը այնպիսի մեկի կարիքն ունի, ով ունակ կլինի գործարքներ կնքել,  ով պատրաստ կլինի պայմանավորվել Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ, որն այստեղ է ուղարկում միլիոնավոր ավտոմեքենաներ, իսկ ի՞նչ ենք ստանում մենք: Մենք այդ երկրների հետ (առևտրում) դեֆիցիտ ունենք»,- հայտարարել է Թրամփը Այովա նահանգում մամլո ասուլիսի ժամանակ:

«Մեզ մարդիկ են պետք, ովքեր գիտեն՝ ինչ են անում: Մեզ (երկրի ղեկավարությունում) երեխաներ պետք չեն: Նրանք (այլ երկրները) երեխաների հետ գործ չունեն»,- հավելել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը երկրի տնտեսությունը համեմատել է «պղպջակի հետ, որը նա չէր ցանկանա ժառանգել»: Նա վստահ է, որ տնտեսության «պղպջակը» շուտով կպայթի, և նա չի ցանկանում այն ժառանգություն ստանալ նախագահ ընտրվելու դեպքում:

«Մենք պղպջակի մեջ ենք գտնվում: Եվ, անկեղծ ասած, երբ պղպջակը պայթի, ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա մինչև իմ` նախագահ դառնալը: Ես չեմ ցանկանում դա և դրա մյուս հետևանքները ժառանգություն ստանալ: Ես կնախընտրեի, որ դա տեղի ունենար դրանից մեկ օր առաջ, և ոչ թե հաջորդ օրը»,- հայտարարել է Թրամփը: Նա նաև կոչ է արել վերանայել ԱՄՆ ֆոնդային շուկան, և այսօր համեմատել այն անցյալ շաբաթվա հետ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.