Աշխարհի լավագույն երկրներն ըստ US News and World Report-ի

- in Հասարակություն

US News and World Report-ի վերլուծաբանները պատրաստել են աշխարհի լավագույն երկրների վարկանշային ցուցակը, որը գլխավորում են Գերմանիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Ավստրալիան: 

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Ցուցակում Ռուսաստանը 24-րդ տեղում է՝ Պորտուգալիայի և Իսրայելի միջև:

Ցուցակում ընդգրկվել է 60 երկիր:

Վերլուծաբանները նկատի են ունեցել 9 չափանիշ՝ զբոսաշրջություն, նորարարություններ, որքանով բաց է բիզնեսի համար, պետության սոցիալական աշխատանքը, պատմական ժառանգությունը, զինված ուժերը, մշակույթը, տնտեսության աճը, կենսամակարդակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20