Ադրբեջանական գազը մոտ ապագայում կհասնի Եվրոպա

- in Տնտեսական
dzerq

Հունաստանը լուծել է բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ են «Հարավային գազային միջանցքով» ադրբեջանական գազ ստանալու համար։ Այդ մասին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքի» նախագծի անարգել իրագործումը շատ կարևոր է Վրաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համագործակցության զարգացման համար, և որ արդեն իսկ 50 տոկոսով ավարտված են «Շահ Դենիզ 2» նախագծի աշխատանքների իրագործումը.
«Հորատված է 26 պլանավորված շահագործման հորատանցքներից 8-ը։ Շարունակվում են Հարավկովկասյան խողովակաշարի ընդլայնման, TANAP գազատարի կառուցման ու «Հարավային գազային միջանցքի» նախագծով նախատեսված մյուս աշխատանքները։

TAP գազատարին Հունաստանի աջակցելը շատ կարևոր է մեզ համար, քանի որ, եթե խողովակաշարը պատրաստ չլինի, ապա ադրբեջանական գազը չի կարող հասնել Եվրոպա։ Այդ պատճառով էլ նախագծի ժամանակին իրագործումն արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար»։

Կոցիասը հայտարարել է, որ մոտ ապագայում ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի TAP գազատարով։